BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Եթե ուզում են, որ Մայդանի հնարավորություն լինի, թող անեն այդ հանրահավաքը

Եթե ուզում են, որ Մայդանի հնարավորություն լինի, թող անեն այդ հանրահավաքը
19.02.2015 | 13:32

Եթե ուզում են, որ իշխանությունը ուժ կիրառի և Մայդանի հնարավորություն լինի, թող կազմակերպեն հանրահավաքը՝ ասել է ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան ՈՒրիխանյանը՝ ի պատասխան հարցի, թե «Ժառանգությունից» մեղադրանքներ հնչեցին, որ ԲՀԿ քաղխորհուրդն իրավունք չուներ չեղյալ հայտարարել փետրվարի 20-ի հանրահավաքը: «Մենք ոչինչ չեղյալ չենք համարել, մենք չենք տանում մարդկանց չարտոնված հանրահավաքի՝ դրանով իշխանությանը հնարավորություն տալով, որ մեղադրեն մարդկանց ապօրինի գործունեության մեջ, ուժ կիրառեն, առաջացնեն ծայրահեղ ցնցում՝ անդառնալի հետևանքներով երկրի ու քաղաքացիների համար: Իսկ եթե այլ կարծիք ունեցողներ կան, եթե Մայդանի ցանկություն ունեցողներ կան, թող գնան, կազմակերպեն այդ հանրահավաքը»,-ասել է Տիգրան ՈՒրիխանյանը:
Նա հայտարարել է՝ «այսօր մեզ վիրավորողները պետք է իմանան, որ իրենց սպասում է երկրային և երկնային պատիժ», և հիմնավորել՝ «Բարոյականություն խախտելու դեպքում միշտ հատուցում է հասնում, օրենքներ խախտելու դեպքում` միշտ հատուցում է հասնում»:
Տիգրան ՈՒրիխանյանը բացառել է, որ Ծառուկյանի իրավահաջորդը լինելու հնարավորություն ունի Նաիրա Զոհրաբյանը, և նա է ղեկավարելու կուսակցությունը կամ ԱԺ խմբակցությունը՝ տեղեկատվությունը որակելով «բացարձակապես իրականությանը չհամապատասխանող»: «Իսկ Ծառուկյանի՝ մանդատից զրկվելու դեպքո՞ւմ» հարցին ԲՀԿ մամլո խոսանակը պատասխանել է, որ դրա համար իրավական հիմքեր ԱԺ ղեկավարությունը չունի: «Եթե, այդուհանդերձ, փորձեն դա անել, սիրով կմեկնաբանեմ այդ ժամանակ տեղի ունեցածը»,- ասել է նա։
«Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է, բայց ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխելու»՝ երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան ՈՒրիխանյանը։ Խոսելով արտահերթ ընտրություններից հրաժարվելու մասին՝ նա ասել էր. «Եթե մեկը մտածում է, թե մեկ օրում Հայաստանում վերացավ գործազրկությունը, դադարեց արտագաղթը, որ մարդու կյանքում որակ փոխվեց, վստահեցնում եմ, որ սխալվում են։ Ոչինչ չի փոխվել, պայքարը շարունակվելու է, և խնդրում եմ, որ ոչ մեկը չկասկածի։ Չգնալ ազգությամբ հայ մարդու արյուն թափելու ճանապարհով, դա չի նշանակում դադարեցնել պայքարը»։
Դիտարկմանը, թե իշխանությունները կարող են անընդհատ չարտոնել հանրահավաքները, ի՞նչ է անելու ԲՀԿ-ն, ՈՒրիխանյանը պատասխանել է. «Քաղաքական, ՀՀ օրենսդրությամբ սահմանված քայլեր։ Եթե մեկին թվում է, որ ԲՀԿ շարքում մնացած անձինք կարող է շեղվել նրանից, ինչ հռչակված է, կարող են փոխել քաղաքական կուրսը, հայտարարությունները, չարաչար սխալվում եք։ Մենք ունենք քաղաքական այլ իրավիճակ, բայց դա չի նշանակում, որ մենք ունենալու ենք այլ քաղաքական կուրս» ։

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ